6 ապրիլի 2010 - 22:49 AMT
ALMA-ում տեղի է ունեցել Հայկ Դեմոյանի “Սպորտը և մարմնակրթությունն Օսմանյան կայսրությունում” գրքի շնորհանդեսը

Ապրիլի 6-ին Ամերիկայի հայկական գրադարանում և թանգարանում (ALMA) կայացել է Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի երկար սպասված “Սպորտը և մարմնակրթությունն Օսմանյան կայսրությունում”գրքի շնորհանդեսը:

Գրքում սպորտային արտեֆակտների եւ արխիվների օգնությամբ պատմվում է Արևմտյան Հայաստանում սպորտի և մարմնակրթության զարգացման մասին: Այն ունի 220 էջ հայ մարմնամարզիկների լուսանկարներով և Օսմանյան կայսրությունում ապրող հայերի ֆիզիկական կուլտուրայի զարգացման մասին փաստերով: Այստեղ կան տվյալներ սպորտային ակումբների ստեղծման և Համահայկական օլիմպիական խաղերի կազմակերպման մասին, ինչպես նաև կանանց սպորտային ակումբների և Արևմտյան Հայաստանում ու Կիլիկիայում սպորտի զարգացման մասին: