7 ապրիլի 2010 - 11:35 AMT
Հնդկաստանի Հայոց մարդասիրական ճեմարանը 189 տարվա գոյություն ունի

2010 թվականի ապրիլի 6-ին Կալկաթայում (Հնդկաստան) նշվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 189-ամյակը:

Հանդիսության բացման աղոթքին եւ երկու երկրների՝ Հայաստանի եւ Հնդկաստանի օրհներգերի հնչեցումից հետո ողջույնի խոսքով հանդես է եկել ճեմարանի վաստակաշատ ուսուցչուհի Քամալ Ալու-վալիան:

Համերգային ծրագրից հետո հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը ողջունել ու ներկայացրել է իր կառավարման մեկ տարվա ընթացքում ճեմարանում կատարված աշխատանքները։

Միջոցառմանը ներկա են եղել ճեմարանի աշակերտությունը, ուսուցիչները, Ս. Նազարեթ Մայր եկեղեցու վարչության անդամները, հնդկահայեր եւ հյուրեր: