7 ապրիլի 2010 - 13:11 AMT
Էդվարդ Նալբանդյան. Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գլխավոր հարցը Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն է

“Առանց Ղարաբաղի հիմնախնդրի գլխավոր`Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման, դժվար է խոսել այլ խնդիրների կարգավորման մասին: Կարգավորման գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է ու իրագործումը”,- ապրիլի 7-ին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ավելացրել, որ նախկինի նման բանակցությունների հիմքում ընկած են Մադրիդյան սկզբունքները:

Նալբանդյանն ընդգծել է, որ Մինսկի խումբը շարունակում է առաջարկել հակամատրության լուծման աշխատանքային տարբերակներ, և այդ գործառույթը գործող կլինի, քանի դեռ չի հաջողվի մոտեցնել կողմերի դիրքորոշումները: