7 ապրիլի 2010 - 13:24 AMT
Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների ֆինանսական հաշտարարները իրենց փորձը կփոխանցեն հայ գործընկերներն

Հայաստանում Ֆինանսական հաշտարարի գրասենյակն ապրիլի 8-9-ը Երեւանում կազմակերպելու է “Ֆինանսական հաշտարարի ինստիտուտ` ուղղված հասարակական վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության մեծացմանը”: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆինանսական հաշտարարի մամլո ծառայությունը:

Խորհրդաժողովի խոսնակներն են Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների ֆինանսական համակարգերի հաշտարարները, Ֆրանսիայի և Ղազախստանի ապահովագրման ծառայությունների հաշտարարները, ինչպես նաև դատական համակարգից դուրս տարաձայնությունները լուծելու այլ մասնագետներ:

Բացի դրանից, խորհրդաժողովին մասնակցելու են Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, նրա տեղակալը, մասնագետներ, ինչպես նաև Հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամներ, որոնք ներկայացնում են մասնավոր և հասարակական կազմակերպությունները: Խորհրդաժողովի 90 մասնակիցների թվում հիմնական մաս են կազմում ֆինանսական շուկայի ներկայացուցիչները:

Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվելու են ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությունը, 2009-ի վիճակագրական հետազոտությունների արդյունքների ամփոփումը, ֆինանսական հաշտարարների միջազգային փորձը, ինչպես նաև կոնֆլիկտների լուծման մեխանիզմները: