7 ապրիլի 2010 - 14:36 AMT
Փարիզում չեղյալ է հայտարարվել Սարկոզի-Էրդողան մամլո ասուլիսը

Թուրք և ֆրանսիացի դիվանագետներն ինչպես Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, այնպես էլ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի ավելորդ քաղաքական հայտարարություններից խուսափելու համար, որոշել են չեղյալ համարել նրանց համատեղ մամլո ասուլիսը, գրում է Hurriyet թերթը: Դիվանագետները վախենում են Էրդողանի և Սարկոզիի բացահայտ արտահայտություններից, որոնք բազմիցս են հանդես եկել նման հայտարարություններով:

Նրանց հանդիպումը սահմանափակվելու է Վերսալի պալատում աշխատանքային ճաշով: Թուրքիայի վարչապետը գտնվում է Ֆրանսիայում “Թուրքական սեզոնների” փակման կապակցությամբ, որ բացվել էին 2009-ի հուլիսի 4-ին: “Սեզոնների” բացմանը ներկա էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: