7 ապրիլի 2010 - 14:54 AMT
Երևանում “Սպորտ հանուն հավասար հնարավորությունների” ծրագրի շրջանակներում կայանալու է դարտսի մրցաշար

Ապրիլի 10-ին “Հույսի կամուրջը” և “Առաքելություն Արևելքը” “Սպորտ հանուն հավասար հնարավորությունների” ծրագրի շրջանակներում անցկացնելու են դարտսի երեք մրցաշար:

Մրցաշարին մասնակցելու են սահմանափակ հնարավորություններով մարդիկ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, պատվավոր հյուրեր, հաղորդել են PanARMENIAN.Net-ին “Հույսի կամուրջի” մամլո ծառայությունից:

Մրցաշարի նպատակը` հավասար պայմաններ քարոզել սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար: