7 ապրիլի 2010 - 17:38 AMT
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Թուրքիայի վարչապետի հատուկ բանագնացին

Ապրիլի 7-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հատուկ բանագնաց, Թուրքիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուին:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Նախարար Նալբանդյանը վերահաստատեց միջազգային հանրության տեսակետներին համահունչ Հայաստանի մոտեցումները` շարժվելու առաջ, առանց նախապայմանների վավերացնելու եւ իրագործելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները եւ այդ ուղղությամբ թուրքական կողմից գործնական քայլերի ակնկալիքը, ասվում է ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրության մեջ: