Ապրիլի 7-ին Հայաստանում գերմանական համալսարանը (ՀԳՀ) և Քեհլ քաղաքի հանրային կառավարման բարձրագույն դպրոցը համագործակցության պայմանագիր են ստորագրել:
“Քեհլ քաղաքի հասարակական կառավարման բարձրագույն դպրոցը հնարավորություն է տալիս ՀԳՀ-ում դասավանդել ‘’Եվրոպագիտություն և հասարակական կառավարում” մագիստրոսական ծրագիրը: Պրակտիկայի և ուսոցման մասը ՀԳՀ մագիստրատուրայի ուսանողները կանցնեն Գերմանիայիում”,- ապրիլի 7-ին մամլո ասուլիսում հայտարարել է ՀԳՀ նախագահ Էդուարդ Սարոյանը:
Քեհլ քաղաքի հանրային կառավարման բարձրագույն դպրոցի ռեկտոր Պաուլ Վիտն իր հերթին ընդգծեց համգործակցության մասին պայմանագիր կարևորությունն, ավելացնելով. “Գլոբալիզացիայի ձգտող աշխարհում կարևոր է համագործակցության եզրեր գտնելը: Մոտ ապագայում Հայաստանն ինտեգրվելու է եվրոպական զարգացման գործընթացին: Համագործակցությունը հնարավորություն կտա ուսանողների և դասխոսների փոխանակումներ կատարել: Դա թույլ կտա ձեռք բերել նոր գիտելիքներ”:
Մամլո ասուլիսից հետո Քյոլն քաղաքի հանրային կառավարման պրոֆեսոր Պետեր Շիրցը “Նպատակներ” թեմայով դասախոսություն կարդաց:
Համագործակցության մասին պայմանգրի ստորագրման արարողությանը ներկա էր նաև եվրոպական հասարակական կառավարման մագիստրոսական ծրագրի ղեկավար Գերտ Ֆիգուտը:
Հայաստանում գերմանական համալսարանը հիմնադրվել է 2005թ. երկու երկրների գիտնականների նախաձեռնությամբ: ՀԳՀ-ն համագործակցում է Գերմանիայի բուհերի հետ և առաջարկում մագիստրոսական ծրագրեր: Կրթական ծրագրերին զուգահեռ ՀԳՀ-ն իրականացնում է նաև գիտական նախագծեր: Համալսարանը կազմակերպում է նաև գերմաներեն լեզվի դասընթացներ ուսուցման նորագույն մեթոդիկայով: