7 ապրիլի 2010 - 19:58 AMT
Հայաստանի խորհրդարանն իրեն զրկեց վերապահման իրավունքից

Ապրիլի 7-ին Հայաստանի խորհրդարանը մերժեց ՀՅԴ խմբակցության օրինագիծը "Միջազգային պայմանագրերի մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և ՀՀ ԱԺ Կանոնադրության մեջ լրացումներ կատարելու մասին:

ՀՅԴ օրենսդրական նախաձեռնությունը նախատեսում էր հետևյալը. խորհրդարանը պետք է ունենա վերապահման իրավունք միջազգային պայմանագրերի վավերացման ժամանակ, համաձայնագրից դուրս գալու իրավունք, եթե այն հակասում է երկրի շահերին, ինչպես նաև պետք է իրավունք ունենա հանդես գալու միջազգային պայմանագրի կանգնեցման կամ դադարեցման մասին նախաձեռնությամբ: