7 ապրիլի 2010 - 20:37 AMT
“ՅՈւՔՈՄ”-ը ստացել է հանրային ամրակցված հեռախոսային ցանցի միջազգային ազդակների հանգույցի կոդի, ոչ աշխարհագրական կոդի և համարների զբաղեցման թույլտվություն

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ապրիլի 7-ին տեղի ունեցած նիստի ընթացքում “ՅՈւՔՈՄ”ընկերությանը տրամադրել է 6045՚ ոչ աշխարհագրական կոդը և նրա “xxxx՚ “ համարային շարքերը, նաև Հայաստանի Հանրապետության տարածքում զբաղեցնելու հանրային ամրակցված հեռախոսային ցանցի “4-233-0՚” միջազգային ազդակների հանգույցի կոդը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամլո ծառայությունը PanARMENIAN.Net-ին հայտնել է, որ ընկերության արտոնագրի ժամկետն ավարտվում է 2018 թ. Օգոստոսի 6-ին: