15 նոյեմբերի 2001 - 21:14 AMT
ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ
Այսօր Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին այցելել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, ուր ծաղկեպսակ է դրել հավերժ կրակին, ծառ տնկել հուշո ծառուղում եւ ծանոթացել ցեղասպանության թանգարան-ինստիտուտի էքսպոզիցիային: Կվասնեւսկին գրություն է թողել թանգարանի հուշամատյանում: Հուշահամալիր այցելելուց առաջ Լեհաստանի նախագահը մասնակցել է հայ-լեհական բիզնես-ժողովի բացմանը: Այսօր իսկ կկայանա Կվասնեւսկու հանդիպումը Երեւանի պետական համալսարանի ուսանողների ու դասախոսների հետ, որոնց համար նա կկարդա հայ-լեհական հարաբերությունների պատմությանը նվիրված դասախոսություն: Լեհաստանի նախագահին շնորհվելու է ԵՊՀ-ի պատվավոր դոկտորի կոչում: Այսօր երեկոյան Կվասնեւսկին կտոնի իր ծննդյան տարեդարձը: Լրանում է նրա 47 տարին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: