8 ապրիլի 2010 - 10:19 AMT
Վաշինգտոնում կայանալու է Սարգսյան-Էրդողան հանդիպումը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 7-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլու հետ հանդիպման ժամանակ տվել է իր համաձայնությունը Վաշինգտնում Սարգսյան-Էրդողան երկկողմանի հանդիպումը կազմակերպելու համար միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը: