8 ապրիլի 2010 - 14:55 AMT
Ավետարանը կհրատարակվի բրալյան լեզվով՝ կույրերի համար

Մայր Աթոռ Ս.Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի նախագահությամբ գումարված Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովում ներկայացվել են Մայր Աթոռի անդամակցությամբ գործող միջեկեղեցական կազմակերպությունների պատասխանատուների և դրանցում Մայր Աթոռի ներկայացուցիչների հաշվետու զեկույցները, տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Համաձայն Հայաստանի աստվածաշնչային ընկերության խորհրդի նախագահ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի հաղորդած տվյալների, ներկայում իրականացվող հիմնական չորս ծրագրերի շրջանակում հոգևոր գրականություն է բաշխվում սահմանամերձ գյուղերում և թատերական ներկայացումներով քարոզվում Ավետարանը։ Արդեն 10 հազար Ավետարան է տրամադրվել բնակչությանը, Նոր Կտակարան է բաժանվում նաեւ զինվորներին, կույրերի համար բրայլյան լեզվով Ավետարանի եւ Աստվածաշնչի գրաբար բնագրի հրատարակումն է պատրաստվում: