8 ապրիլի 2010 - 17:53 AMT
Երևանից հետո Էրդողանի հատուկ բանագնացը կմեկնի Բաքու

Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում է դիվանագիտական հարաբերությունների ակտիվացումը: Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական, դեսպան Ֆերիդուն Սինիրլիօղլուն, որը հանդիպումներ անցկացրեց Երևանում, որպես Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հատուկ բանագնաց կմեկնի Բաքու: Այդ մասին Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Դրուցասի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նրա խոսքով, Սինիրլիօղլուն Բաքու կհասցնի Թուրքիայի վարչապետի հատուկ ուղերձը:

"Մենք հույս ունենք, որը անհրաժեշտ ուղղությամբ ընթացող բնական գործընթացի արդյունքում հետագա շաբաթների ընթացքում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կկարգավորվեն",- նշեց Թուրքիայի ԱԳ նախարարը, հաղորդում է TRT-Russian-ը: