13 նոյեմբերի 2001 - 22:49 AMT
ՀՀ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՏԱԻԼԱՆԴ
Հայաստանի եւ Տաիլանդի Թագավության միջեւ քաղաքական եւ տնտեսական համագործակցության աշխուժացման հարցեր քննարկեցին Տաիլանդի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար դոկտոր Սուրակիաթ Սաթիրաթայը եւ ՀՀ ԱԳ փոխնախարար Թաթուլ Մարգարյանը, որը նոյեմբերի 6-ից 7-ը գտնվում էր Բանգկոկում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում: Հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Տաիլանդի կառավարոությունների միջեւ ստորագրվել է եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը կանխելու եւ հարկերի վճարումից խուսափելը կասեցնելու մասին կոնվենցիա: Զրուցակիցները քննարկել են նաեւ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զբոսաշրջիկության ոլորտում համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաեւ Երեւանի եւ Բանգկոկի միջեւ օդային հաղորդակցության հաստատմանը վերաբերող հարցեր: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: