9 ապրիլի 2010 - 16:19 AMT
ԱՄՆ-ին պետք է, որ ապրիլի 24-ից հետո հայ-թուրքական գործընթացը չընդհատվի

ԱՄՆ-ին պետք է, որ հայ-թուրքական գործընթացը ապրիլի 24-ից հետո չընդհատվի: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերի համաձայն, որպեսզի գործընթացը չխափանվի, ԱՄՆ-ն երկու կողմերին էլ ճնշելու է: ԱՄՆ-ն արդեն առաջին քայլն արել է այդ ուղղությամբ: “ԱՄՆ նախագահը Ադրբեջանի նախագահին միջուկային գլոբալ անվտանգության վեհաժողովին չի հրավիրել: Հայ-թուրքական հարաբերությունների պատճառով ղարաբաղյան հակամարտության մեկուսացումն այն ազդակն է, որն ուղղված է Հայաստանի քաղաքական վերնախավին”, - ասել է Իսկանդարյանը:

Նա նաև նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները, որպեսզի հաղթահարեն ապրիլի 24-ը, Թուրքիան որոշակի քայլեր պետք է կատարի: “Հնարավոր է, որ Վաշինգտոնը խնդրի Անկարային մասամբ բացել հայ-թուրքական սահմանը”, - ասել է Ալեքսանդր Իսկանդարյանն` ավելացնելով, որ Թուրքիան ինչ-որ բան կառաջարկի գործընթացը չխափանելու համար: Նա նաեւ նշել է, որ Անկարան մինչև ապրիլի 24-ը չի վավերացնի արձանագրությունները: