9 ապրիլի 2010 - 17:35 AMT
Իտալական հեռուստատեսությամբ ցուցադրվելու է Հայաստանի մասին երկու հաղորդում

Հայաստանի մասին իտալացի լրագրող և օպերատոր Ստեֆանո դե Ֆրանչեսկիի հաղորդումը ցուցադրվելու է ապրիլի 9-ին` TvKoper-TeleCapodistri իտալական հեռուստաալիքով:

Ստեֆանո դե Ֆրանչեսկին իր հաղորդումը պատրաստել էր 2009 թ. լրագրողների խմբի հետ Հայաստան կատարած այցի ընթացքում: Ֆրանչեսկին ասել է, որ երկար ժամանակ է աշխատել և շատ է ցանկանում, որ այն եթեր դուրս գա մինչև ապրիլի 24-ը:

Մեկ ժամյա հաղորդումը կազմված է երկու մասից, որի երկրորդ մասը եթեր դուրս կգա ապրիլի 16-ին:

Ստեֆանո դե Ֆրանչեսկին մեծ փորձ ունեցող ճանապարհորդ լրագրող է, պրոդյուսեր, բազմաթիվ մրցանակների դափնեկիր: Նա աշխատում է սլովենական TeleCapodistria and Radio Capodistria հեռուստատեսության իտալական հեռուստաալիքում: