13 նոյեմբերի 2001 - 23:22 AMT
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ «ԱՐՑԱԽԿԱԲԵԼ» ԳՈՐԾԱՐԱՆԸ
Լեռանային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքում շահագործման է հանձնվել «Արցախկաբել» գործարանը: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, արարողությանը ներկա ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարել է, որ պետությունը կցուցաբերի ձեռնարկության զարգացման համար անհրաժեշտ ողջ օգնւթյունը: Գործարանի տնօրեն Կարեն Պետրոսյանի խոսքերով` այժմ ձեռնարկությունը թողարկում է երկու տեսակի կաբել, որը իրացվում է տեղական շուկայում: Գործարանի ղեկավարությունը նախատեսում է իր արտադրանքն արտահանել Հայաստան ու ԱՊՀ երրկրներ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: