9 ապրիլի 2010 - 18:34 AMT
Սերժ Սարգսյան. Հայաստանը գրեթե ընդունել է որոշումը հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ

Հայաստանը գրեթե ընդունել է որոշումը հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ: Այդ մասին Տավուշի մարզում լրագրողներին հայտնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, հայկական կողմն իր որոշումը հասարակության դատին կներկայացնի, եթե վստահ լինի դրա ճշտության մեջ: "Այս դեպքում շատ կարեւոր է ճիշտ որոշում ընդունել, բայց այդ մասին խոսելը վաղ է",- ասաց Հայաստանի նախագահը:

Ընդ որում, պետության ղեկավարը ձեռնպահ մնաց գլոբալ միջուկային անվտանգության վերաբերյալ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Վաշինգտոն կատարելիք այցի առնչությամբ մեկնաբանություններից: "Դա շատ կարեւոր այց է, որի ընթացքում զանազան հանդիպումներ կկայանան",- ասաց Սերժ Սարգսյանը: