9 ապրիլի 2010 - 20:04 AMT
Սկսվել է Nord Stream գազամուղի կառուցումը

Ապրիլի 9-ին Վիբորգի մոտ Հյուսիսային հոսք (Nord Stream) գազամուղի շինարարության մեկնարկին նվիրված արարողություն է տեղի ունեցել: Այն հնարավորություն կտա ամեն տարի Արևմտյան Եվրոպայի երկրներ փոխադրել մոտավորապես 55 մլրդ խ/մ գազ:

Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռայներ Բրյուդերլեն, Եվրամիության էներգետիկայի գծով կոմիսար Գյունտեր Էթինգերը և Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, որն այժմ զբաղեցնում է Nord Stream միջազգային կոնսորցիումի բաժնետերերի կոմիտեի ղեկավարի պաշտոնը, հաղորդում է DW-WORLD.DE-ը: