9 ապրիլի 2010 - 21:26 AMT
Հայաստանն արտաքին աշխարհի համար ավելի վստահելի գործընկեր է դարձել

Վերջին երկու տարիներին Հայաստանն ավելի վստահելի գործընկեր է դարձել արտաքին աշխարհի համար: Այս մասին հայտարարել է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Նրա խոսքերի համաձայն, երկիրը կարողացել է հաղթահարել 2008 թ. նախագահական ընտրություններից հետո առաջացած քաղաքական ճգնաժամը:

Միաժամանակ նա բարձր է գնահատել վերջին երկու տարում հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման Հայաստանի իշխանության նախաձեռնությունները: Բեքարյանը նշել է, որ երկրի արտաքին քաղաքականության մեջ նոր տարրեր ու հստակություն է ի հայտ եկել, որոնք բացակայում էին ե’ւ հայ, ե’ միջազգային հասարակության մոտ;

Հայ փորձագետը նաև բարձր է գնահատել Հայաստան-սփյուռք հարաբերությունների ամրապնդմանն ուղղված Հայաստանի նախագահի գործունեությունը:

Այս համատեքստում Բեքարյանը առանձնհատուկ նշանակություն է տվել Սերժ Սարգսյանի համահայկական շրջագայությանը: