9 ապրիլի 2010 - 21:32 AMT
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել վերջերս Ռուսաստանի Դաշնությունում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև Հայրենականի մեծ պատերազմի 65-րդ տարեդարձին նվիրված հանդիսություններին մասնակցելու հրավերի համար:

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներն անդրադարձ են կատարել վերջին իրադարձություններին:

Երկու երկրների ղեկավարները խոսել են նաև առաջիկա հնարավոր հանդիպման մասին: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: