10 ապրիլի 2010 - 09:57 AMT
Ամերիկաբնակ Եվա Մեձորյանը հանդես կգա Երեւանում

Ապրիլի 10-ին Կամերային երաժշտության տանը հանդես կգա հայազգի Եվա Մեձորյանը։ Առաջիկա համերգին Եվա Մեձորյանը կներկայանա հայկական և ամերիկյան ստեղծագործությունների կատարումներով։ Նրան կնվագակցեն դաշնակահար Վարդգես Խաչատրյանը, դուդուկահարներ Տիգրան Ավետիսյանն ու Մկրտիչ Աբգարյանը, տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը։

Երգչուհին, ում “Անուշ գարուն” խորագրով հայկական ժողովրդական երգերի ձայնասկավառակը թողարկվել է 2009 թվականին, նաև հասարակական գործիչ է և բարեգործ։ Նրա բարեգործութուններն ուղղված են Հայաստանի դպրոցներին: