10 ապրիլի 2010 - 13:20 AMT
Ռուսաստանում վթարի է ենթարկվել Լեհաստանի նախագահի ինքնաթիռը

Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին և նրա տիկինը զոհվել են Վարշավայից Սմոլենսկ թռչող ինքնաթիռի վթարի հետևանքով: ՏՈւ-154 ինքնաթիռում, որը կործանվել է Սմոլենսկից ոչ հեռու, եղել է 132 մարդ, բոլորը զոհվել են:

Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին մտադիր էր այցելել Կատինի հուշահամալիր, որտեղ թաղված են խորհրդային իշխանությունների կողմից 1940 թ. գնդակահարված հազարավոր լեհեր: