10 ապրիլի 2010 - 16:12 AMT
Երևանում "Սրտային հանկարծամահություն" թեմայով սեմինար կայացավ

> Ապրիլի 10-ին Հայաստանի Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում (ՀԱՍԿ) «Սրտային հանկարծամահություն» և «Կարդիոմիոպաթիաներ» թեմայով սեմինար կայացավ սրտաբանների, թերապևտների և ընդհանուր պրակտիկայի բժիշկների համար:

Ուսուցողական Ծրագրերի կազմակերպչական կոմիտեի (ՈւԾԿԿ) նախագահ Վահագն Թադևոսյանի բացման խոսքից հետո սեմինարի ժամանակ "Քրոնիկ սրտային անբավարարություն", "Սուր սրտային անբավարարություն" և "Պացիենտի վարումը սրտային միջամտությունից հետո" զեկույցներով հանդես եկան բժիշկներ և բժշկական բուհերի ուսանողներ:

Յուրաքանչյուր թեմայի ավարտից հետո մասնակիցները դրա քննարկման համար տաս րոպե ժամանակ ունեին: