11 ապրիլի 2010 - 16:34 AMT
Սերժ Սարգսյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հրավերով ապրիլի 11-ին մեկնել է Վաշինգտոն` մասնակցելու Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին:

Հայաստանի նախագահը Վաշինգտոնում նաև երկկողմ հանդիպումներ կունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Նախագահ Սարգսյանն այցի ավարտից հետո կարճատև արձակուրդ կանցկացնի արտերկրում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: