11 ապրիլի 2010 - 16:44 AMT
Իրանը ՄԱԿ-ում պաշտոնական բողոք է ներկայացնելու Բարաք Օբամայի դեմ

p> Իրանը պաշտոնական բողոք է ներկայացնելու ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահ Բարաք Օմաբայի արտահայտությունների պատճառով, որոնք որակվել են որպես Իրանի վրա հարձակվելու սպառանալիք միջուկային զենքի կիրառմամբ, հաղորդում է Reuters գործակալությունը` մեջբերելով Իրանի ԱԳՆ ներկայացուցչին:

Անցյալ շաբաթ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Իրանը և Հյուսիսային Կորեան` որպես չտարածվելու ռեժիմը չիրագործող երկրներ, մեկուսացվելու են նոր պարտականություններից` կապված ամերիկյան միջուկային զենքի օգտագործման սահմանափակման հետ: Այդ արտահայտությունն Իրանը որակել է որպես միջուկային ռմբակոծման ենթարկվելու վտանգ:

“Մենք այս սպառնալիքների հետ կապված պաշտոնական կարգով բողոքելու ենք Միացյալ Ազգերի Կազմակերպություն”,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը: Նրա խոսքերով, այդպիսի արտահայությունները ցույց են տալիս, որ միջուկային զենքի ունեցող երկրներն “իրենցից ամենամեծ վտանգն են ներկայացնում աշխարհում խաղաղության համար”: