12 ապրիլի 2010 - 11:00 AMT
Հայաստանի նախագահը ծաղկեպսակ կդնի Վուդրո Վիլսոնի շիրիմին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը գտնվում է ԱՄՆ-ում, ապրիլի 12-ին կայցելի Վաշինգտոնի մայր տաճար և ծաղկեպսակ կդնի ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գերեզմանին, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Արարողությանը և Հայաստանի նախագահի հետ հետագա հանդիպմանը Վաշինգտոնում կմասնակցեն ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները: Նախագահը հանդես կգա ուղերձով Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ և կմեծարի նրանց, ովքեր վերապրել են ցեղասպանությունը և ներկա կգտնվեն արարողությանը: