Դոնեցկի “Մետալուրգի” պաշտոնական կայքը հարցում է անցկացրել ակումբի երկրպագուների մեջ պարզելու համար, թե խաղացողներից ով է ամենալավը խաղացել այս տարվա մարտ ամսին:
Ձայների մեծամասնությունը` 353 ձայն, հավաքել է Հայաստանի և “Մետալուրգի” հարձակվող կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (56 տոկոս): Երկրորդ տեղում է սերբ Ջորջ Լազիչը, որը հավաքել է 14 տոկոս: Երրորդ տեղում է Մուսավենկոսի Մգունին (13 տոկոս):
Կայքի ևս մեկ հարցման արդյունքում, որը որոշում էր մարտի ամենագեղեցիկ գոլը, առաջատար է եղել Հենրիխ Մխիթարյանը, որը նա իրականացրել է Կիևի “Դինամոյի” հետ խաղում: Այդ գոլի համար քվեարկել է 333 մարդ (66 տոկոս):