12 ապրիլի 2010 - 18:18 AMT
Ապրիլի 18-ին “Ակադեմիա” պատկերասրահում տեղի կունենա Մարգարիտա Մատուլյանի անհատական ցուցահանդեսի բացումը

Ապրիլի 18-ին “Ակադեմիա” պատկերասրահում տեղի կունենա Մարգարիտա Մատուլյանի անհատական ցուցահանդեսի բացումը:

Մատուլյանի ստեղծագործություններն ամենատարբեր ձևերի փոքրիկ թղթե արձանիկներ են: Նրա յուրաքանչյուր աշխատանք ունի իր բնույթն ու իր մտածելակերպը, որը փոխանցվում է հանդիսատեսին:

Մ.Մատուլյանի առաջին անհատական ցուցահանդեսն անցել է 2006 թվականի մարտի 23-ին Երևանի գեղարվեստի ակադեմիայի “Ալբերտ և Թովէ Բոյաջյան” պատկերասրահում: Ցուցահանդեսին ներկայացվել է 15 մետաղյա արձանիկ: