12 ապրիլի 2010 - 21:52 AMT
Արցախի Հանրապետության նախագահը հանդիպել է ԼՂՀ բարձրագույն հրամանատարական կազմի հետ

Ապրիլի 12-ին կայացել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ` հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են մի շար հարցեր, որոնք վերաբերվում են 2010-ի գարնանային զորակոչի ընթացքին և բանակաշինությանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: