12 ապրիլի 2010 - 21:55 AMT
Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գերեզմանին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Վաշինգտոնի Ազգային մայր տաճար, որտեղ ծաղիկներ է դրել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գերեզմանին:

Տաճարի մոտ Հայաստանի նախագահը հանդիպել է ԱՄՆ-ի հայկական համայնքի ներկայացուցիչների և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի հետ:

Հայաստանի նախագահը ելույթի խոսքով հանդես է եկել և հարգանքի տուրք է մատուցել նրանց, ով վերապրել է Հայոց ցեղասպանությունը: