13 ապրիլի 2010 - 16:20 AMT
ԱՄՆ-ն կրճատել է ադրբեջանական նավթի ներմուծումը

Ընթացիկ տարվա հունվարին ԱՄՆ-ն ներկրել է Ադրբեջանից 950 հազար բարել նավթ` 2009-ի հունվարի 2,1 մլն բարելի դիմաց, ասվում է ԱՄՆ-ի էներգետիկ տեղեկատվության վարչության հաղորդագրության մեջ:

Հիմնական երթուղին, որով արտահանվում է ադրբեջանական նավթը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարն է, որով նավթը հասնում է թուրքական Ջեյհան նավահանգիստ: