13 ապրիլի 2010 - 18:26 AMT
Հայաստանի վարչապետը հայ գործարարների հետ քննարկեց կառավարության բարեփոխումները

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Լոռու մարզի Ալավերդի ու Սանահին համայնքներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Ալավերդու "Արմենիան Քափըր Փրոգրամ" ՓԲԸ-ում: Մասնավոր այս ձեռնարկության հիմնական գործունեությունը պղնձի խտանյութի վերամշակման արդյունքում անզուտ պղնձի արտադրությունն է: Գործարանում վարչապետն աշխատանքային քննարկում է անցկացրել տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գոր­ծարարների հետ: Քննարկվել են կառավ­ա­րութ­յան միջոցառումները, իրականացվող բարե­փո­խում­ները, ներդրումային միջավայրի բարելավման խնդիրները: Այնուհետև Տիգրան Սարգսյանը կառավարության անդամների ու "Արմենիան Քափըր Փրոգրամի" ղեկավարների հետ շրջել է գործարանում, ծանոթացել արտադրական հնարավորություններին, հաղորդում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: