13 ապրիլի 2010 - 19:50 AMT
Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի գլխավոր համաժողովը տեղի կունենա Երևանում

2010 թ. հունիսի 16-18-ը Երևանում կկայանա Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի (EAEA) գլխավոր համաժողովը:

Այդ մասին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ապրիլի 13-ին հայտարարեց Երևանում "Եվրոպական կրթական հիմնադրամի"` Հայաստանում ծրագրի համար պատասխանատու Միլենա Կորոդինիի հետ հանդիպմանը:

Արմեն Աշոտյանը նշեց Երևանում այդ համաժողովի անցկացման կարևորությունը: "Դա կնպաստի Հայաստանի Կրթության նախարարության և միջազգային հասարակական կազմակերպությունների համագործակցության զարգացմանը երկրում մեծահասակների համար կրթական համակարգի ստեղծման ու լիարժեք ձևավորման բնագավառում",- ասաց նա: