14 ապրիլի 2010 - 14:25 AMT
Սերժ Սարգսյանը և ԱՄՆ Արևմտյան շրջանի ՀՅ Դաշնակցության բյուրոյի անդամները քննարկել են մի շարք հարցեր

Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ Արևմտյան շրջանի ՀՅ Դաշնակցության բյուրոյի անդամներ Վիգեն Հովսեփյանի, Հակոբ Տեր-Խաչատրյանի, Հայկ Օշականի և նախագահ Անդրանիկ Գասպարյանի հետ: Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունները, ՀՀ արտաքին քաղաքականության հարցերը, հատկապես հայ-թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Զրուցակիցները նշել են, որ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, հաղորդում է ԱՄՆ Արևմտյան շրջանի ՀՅԴ բյուրոյի մամլո-գրասենյակը: