14 ապրիլի 2010 - 15:51 AMT
Ապրիլի 28-ին Երևանի Մոսկվայի տանը կբացվի “Աշխարհն առանց պատերազմի” ցուցահանդեսը

“Փետրվարի վերջին երեք քաղաքում` Երևանում, Ստեփանակերտում և Մոսկվայում մենք հայտարարել էինք մրցույթ` “Աշխարհն առանց պատերազմի” թեմայով:

Յուրաքանչյուր քաղաքում ամփոփվել են մրցույթի արդյունքները և որոշվել են մրցութային առաջին երեք տեղի մրցանակային աշխատանքները: Լավագույն աշխատանքները կցուցադրվեն ցուցահանդեսում”, - PanARMENIAN.NET-ի թղթակցին հայտնել է Երևանում Մոսկվայի տան մշակութակրթական և հումանիտար ծրագրերի մենեջեր Ռուզաննա Սարգսյանը:

Նրա խոսքերի համաձայն, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված “Աշխարհն առանց պատերազմի” ցուցահանդեսում կներկայացվի Հայաստանի, Արցախի և Ռուսաստանի 20 աշակերտների ավելի քան 50 աշխատանք: