14 ապրիլի 2010 - 17:13 AMT
Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում 200 տնկի կտնկեն

Ապրիլի 16-ին՝ “Երկրի օրը” 40-երորդ անգամ նշելու կապակցությամբ, Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում Երտասարդ կենսաբանների ասոցիաիցիան, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը, Անանիա Շիրակացու և Քվանտ վարժարանի ուսանողությունը 200 տնկի կտնկեն։ Ծառատունկին կմասնակցեն նաեւ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ և մարզիկներ։

Միջոցառման կազմակերպիչներն են՝ “Էյ Թի Փի” բարեգործական հիմնադրամը (Հայաստան ծառատունկ ծրագիր), “Երտասարդ կենսաբանների ասոցիացիա” ՀԿ և Երևանի էկոլոգիական տեղեկատվության հասարակական “Օրհուս” կենտրոնները, որոնք Earth Day Network-ի պաշտոնական գործընկերներն են Հայաստանում։