14 ապրիլի 2010 - 19:21 AMT
Է. Նալբանդյան. Վաշինգտոնյան հանդիպումներն ամրապնդեցին հայկական կողմի պատկերացումները հետագա քայլերի մասին

Հայաստանի ԱԳ ախարար Էդվարդ Նալբանդյանը ճեպազրույց է ունեցել Վաշինգտոնում հայաստանցի լրագրողների հետ: Լրագրողների խնդրանքով նա անդրադարձել է այն հարցին, թե վաշինգտոնյան այցից հետո ի՞նչ հանգրվանի է հասել հայ–թուրքական կարգավորման գործընթացը։

Արտգործնախարարը նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետի հետ հնարավորություն տվեց ավելի հստակ պատկերացնել թուրքական կողմի դիրքորոշումը։ “Վաշինգտոնում կայացած հանդիպումները եւս մեկ անգամ հնարավորություն տվեցին համոզվել, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումների վերաբերյալ մեր գնահատականները ճիշտ են: Ամրապնդվեցին վերջին շրջանում հասունացած հետագա քայլերի վերաբերյալ մեր պատկերացումներն ու մոտեցումները: Երբ Հանրապետության նախագահը պահի, ժամանակի իմաստով անհրաժեշտ համարի, համապատասխան որոշման մասին կիրազեկվի նաև հանրությունը”,-ասել է Էդվարդ Նալբանդյանը: