15 ապրիլի 2010 - 12:26 AMT
Հայաստանի հավաքականն իր առաջին հաղթանակն է տարել ՀԱՀ հավաքականի նկատմամբ

Ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է 3-րդ դիվիզիոնի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը:

Առաջին խաղում Մոնղոլիան հանդիպել է Հյուսիսային Կորեայի հետ և պարտվել 22:1 հաշվով:

Հայաստանի հավաքականի մրցակիցը ՀԱՀ հավաքականն էր: Բոլոր երեք շրջաններում հայ հոկեիստներն առավելություն ունեին և հաղթեցին 9:2 հաշվով: Հանդիպման լավագույն հոկեիստ ճանաչվեց Հայաստանի հավաքականի 8 համարը` Հակոբ Ավետիսյանը:

Ապրիլի 15-ին կայանալու են Հայաստան- Հյուսիսային Կորեա և Մոնղոլիա- ՀԱՀ հավաքականների հանդիպումները: