15 ապրիլի 2010 - 14:41 AMT
2009 թ. Սևանա լճում խեցգետնի պաշարները կրճատվել են 370 տոննայով, ինչը սպառնալիք չէ լճի էկոլոգիայի համար

Հայաստանի ԳԱԱ բնական գիտությունների բաժինն ամփոփել է 2009 թ. արդյունքները: Համաձայն Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տվյալների, Սևանա լճում խեցգետնի պաշարները կրճատվել են 370 տոննայով (1370-1000 տոննա):

Ինստիտուտի ներկայացուցիչների խոսքերի համաձայն, այս թիվը ներկայում լճի էկոլոգիային ոչնչով չի սպառնում, “հակառակը` մեզ համար ձեռնտու է, որ խեցգետիններն ավելի քիչ լինեն լճում: Սակայն այս տարի մենք խեցգետնի որսի չափաքանակ ենք սահմանել`250 տոննա”:

Նա նաև հայտնեց, որ պետությունն այս տարի պետք է սահմանի 60 մլն դրամ` ամառային և ձմեռային իշխանի գնման համար, որպեսզի պահպանվի լճի էնդեմիկ ձկնատեսակները: