15 ապրիլի 2010 - 18:50 AMT
ՀՀ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի իրագործվեն հայ-ռուսական համատեղ նախագծերը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ երկներում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի Դաշնությունում ԱՊՀ պետությունների գործերով, արտերկրում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերի Դաշնային գործակալության ղեկավար Ֆարիդ Մուխամետշինի գլխավորած պատվիրակությանը:

PanARMENIAN.Net-ին ՀՀ կառավարության մամլո ծառայությունից հաղորդել են, որ վարչապետը հյուրերին վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունը հնարավոր ամեն ինչ կանի հայ-ռուսական համատեղ նախագծերի իրականացման համար:

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում Ֆարիդ Մուխամետշինը նշել է, որ կենտրոնի նպատակն է նպաստել երկու երկրների ինտեգրացիոն գործընթացներին:

“Ինովացիոն համագործակցության հայ-ռուսական կենտրոնի բացման մասին” հուշագիրը “Ռուսհամագործակցություն” դաշնային գործակալության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև ստորագրվել է ապրիլի 15-ին, Երևանում:

Կողմերը պայմանավորվել են համագործակցել միջպետական ինովացիոն կառույցի ստեղծման բնագավառում, ինչպես նաև ԱՊՀ տարածքում անցկացնել համատեղ սեմինարներ ու խորհրդատվություններ, փոխանակել տեղեկատվություն, աջակցել Ռուսաստանում և Հայաստանում համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը;