15 ապրիլի 2010 - 18:58 AMT
Երևանի դպրոցներից մեկում կմեկնարկի հառահար ուսուցման ռուսաստանյան ծրագիրը

Հեռահար ուսուցման թռիչքային ծրագիրը ապրիլի 17-ից մեկնարկելու է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 հանրակրթական դպրոցում: “Ռուսհամագործակցության” դաշնային գործակալության ղեկավար Ֆարիդ Մուհամեդշինը ինովացիոն համագործակցության հայ-ռուսական կենտրոնի հիմնադիր ժողովում ելույթ ունենալով ասել է, որ տիեզերական կապի համակարգով հեռահար ուսուցումը ռուսաց լեզվի ուսուցիչների համար “Ռուսհամագործակցության” դաշնային գործակալության և “Կրթության” հիմնադրամի նվերն է:

Ինովացիոն ծրագրով հեռահար ուսուցում անցկացնելու համար տիեզերական կապի համակարգի շնորհանդեսը տեղի ունեցավ Երևանում, ապրիլի 15-ին` ինովացիոն համագործակցության հայ-ռուսական կենտրոնի հիմնադիր ժողովի ժամանակ: