15 ապրիլի 2010 - 19:46 AMT
“Միասին խթանենք կրթության որակ, հասանելիություն և մատչելիություն” Ցուցահանդես`Երեւանում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, "Հույսի կամուրջ" հասարակական կազմակերպության և Բաց հասարակության ինստիտուտի (Բուդապեշտ) հետ համատեղ, կազմակերպում է "Միասին խթանենք կրթության որակ, հասանելիություն և մատչելիություն" խորագրով ցուցահանդես: Այն կանցկացվի ապրիլի 29-ից մայիսի 1-ը Երեւանի Խնկո Ապոր մանակակն գրադարանում։

Ինչպես տեղեկարում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մամլո-ծառայությունը, եռօրյա ցուցահանդեսում կներկայացվեն կրթությանը վերաբերող գրականություն, բուկլետներ, տեսանյութեր, երեխաների ունակություններն ու հմտությունները զարգացնող խաղեր և դիդակտիկ նյութեր: