Ապրիլի 20-ին Հայաստանի Նկարիչների միությունում Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված ցուցահանդես կբացվի: Հատուկ այդ ցուցահանդեսի համար պրոֆեսիոնալ ժյուրին մոտ 250 կտավներ է ընտրել ներկայացված 600 աշխատանքներից:
"Ցուցահանդեսում կցուցադրվեն Հայոց ցեղասպանությանը նվիրված թեմատիկ աշխատանքներից լավագույններն ամենատարբեր ժանրերում` գեղանկարչություն, գրաֆիկա եւ կիրառական արվեստ: Մենք մտադիր ենք ցուցահանդեսում ներկայացնել նաեւ շատ հայտնի նկարիչների մի քանի կտավներ",- ընդգծել է Հայաստանի Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:
Նա նշել է նաեւ, որ ցուցահանդեսը շատ մասշտաբային է լինելու. "Մենք ամեն տարի զանազան ցուցահանդեսներ ենք կազմակերպում, սակայն առաջիկա ցուցահանդեսն ամենակարեւորն ու նշանակալին է մեզ համար":