16 ապրիլի 2010 - 11:15 AMT
Հայաստանի հոկեյի հավաքականը դժվարին հաղթանակ է տարել Հյուսիսային Կորեայի նկատմամբ

Ապրիլի 15-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել են տափօղակով հոկեյի 3-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնության երկրորոդ շրջանի խաղերը: Հայաստանի հավաքականը հանդիպել է Հյուսիսային Կորեայի հետ: Հանդիպումն ընթացել է լարված պայքարում, ուժերը հավասար էին, և միայն վերջին շրջանը որոշեց խաղի հաղթողին:

Առաջին փուլում ակտիվ էին կորեացիները և մի քանի րոպե անց 2 գոլ խփեցին: Հայ հոկեիստներն առաջին փուլում 3 տափօղակին կարողացան պատասխանել մեկով:

Երկրոդ փուլում Հայաստանի հավաքականը ոչ միայն հավասարեցրեց հաշիվը, այլ նաև առաջ անցավ մեկ գոլի տարբերությամբ: Հանդիպումն ավարտվեց 7:6 հաշվով: Հաղթական գոլը խփեց Հայաստանի հավաքականի ավագ Ջո Ղազանչյանը, լավագույն խաղացող ճանաչվեց Հակոբ Ավետիսյանը:

Մեկ այլ խաղում ՀԱՀ հավաքականը հաղթել է Մոնղոլիային 12:1 հաշվով: Առաջնությանը Հայաստանի հավաքականն ունի երկու հաղթանակ, իսկ ՀԱՀ-ն և Հյուսիսային Կորեան` մեկական:

Հաջորդ խաղերը կայանալու են ապրիլի 17-ին, Հայաստանի հավաքականի հակառակորդն է լինելու Մոնղոլիան, իսկ ՀԱՀ-ինը` Հյուսիսային Կորեան: