16 ապրիլի 2010 - 12:01 AMT
ԱՀՀ-ն ողջունում է Կալիֆորնիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ հայտարարելու մասին որոշումը

Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) ողջունում է Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի որոշումը, որով ապրիլի 19-26-ը հայտարարվում է “Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր”: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած ԱՀՀ հայտարարության մեջ: “Քանի որ մենք կարևորում ենք ցեղասպանությոքւնների մասին իրազեկումն ու կանխարգելումը, իր քայլով նահանգապետ Շվարցենեգերը հիշեցրեց մեզ անցյալից դասեր քաղելու անհրաժեշտության մասին”,-հայտարարել է ԱՀՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ Փիթեր Կեզիրյանը:

“Հարկավոր է հիշել անցյալի սարսափելի իրադարձությունների մաիսն` կանխելու համար նման իրադարձություննեի կրկնությունը: Հայոց ցեղասպանությունը մարդու իրավունքների սարսափելի խախտում էր և աշխարհին վրդովմունքն առաջացրած իրադարձություն: 1915-23թթ. 1,5 մլն հայեր զոհվեցին Օսմանյան կայսրությոյնում, ևս 500 000 ստիպված եղան լքել իրենց հայրենիքը: Ինչպես ամերիկացիներ և Կալիֆորնիայի բնակիչներ, մենք պարտավոր ենք բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկման մակարդակն ու մասնակցել անմեղ զոհերի մահվան հետ կապված հիշատակի և սգո արարողություններին”,-հայտարարել է Առնոլդ Շվարցենեգերը: