16 ապրիլի 2010 - 14:52 AMT
“Հայաստան” հիմնադրամը մի քանի ծրագրեր է իրագործել Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում

“Հայաստան” համահայկական հիմնադրամը մի քանի ծրագրեր է իրականացրել Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում: ՀԱԵ Թեհրանի հայոց թեմի ֆինանսավորման շնորհիվ վերջին երկու տարում Նռնաձոր գյուղում, որի բնակչությունը 150 մարդ է, լուծվել են խմելու ջրի, լուսավորության, գյուղատնտեսական տեխնիկայի հարցերը:

Ինչպես հայտնում է “Հայաստան” հինմնադրամի մամլո ծառայությունը, Նռնաձորի դպրոցի նոր շենքը կահավորվել է իրանահայ բարերար Էրպի Արզումանյանի միջոցներով, ի հիշատակ ամուսնու` Խաժակ Արզումանյանի: