16 ապրիլի 2010 - 15:59 AMT
Երևանում կնշեն բրազիլացի հայտնի բանաստեղծ Մանուել Բանդեյրայի ծննդյան 124-ամյակը

Ապրիլի 19-ին ժ. Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալասարանի Նիստերի դահլիճում տեղի կունենա 20-րդ դարի հայտնի բրազիլացի բանաստեղծ Մանուել Բանդեյրայի կյանքին և ստեղծագործություններին նվիրված միջոցառում: Միջոցառումը կեզրափակվի պորտուգալերենի տարածմանը նվիրված կարճատև ֆիլմով:

Միջոցառման նախաձեռնողը` ԵրՊԼՀ պորտուգալերենի դասախոս Սիլվիա Պավերչին է, աջակիցը` ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանատունը, հաղորդում է համալսարանի մամլո ծառայությունը: