Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ հայաստանյան մասնաճյուղը ապրիլի 21-ին կազմակերպում է Կլոր սեղան-քննարկում "Գյուղատնտեսության զարգացման հեռանկարները Հայաստանում" թեմայով:
Քննարկման նպատակն է գյուղական ոլորտում աշխատող ՀԿ-ներին ծանոթացնել գյուղատնտեսության զարգացման Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարական գերակա ուղղություններին, քննարկել ՀԿ-ների փորձը և առկա խնդիրներն այդ ոլորտում:
Միջոցառմանն իրենց ելույթներով հանդես կգան ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը, Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ հայաստանյան գրասենյակի տնօրեն Անահիտ Ղազանչյանը, տեղական և միջազգային ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Հեյֆեր Ինթերնեշնլը մուտք է գործել Հայաստան 1999թ` առ այսօր իրականացնելով ավելի քան 45 ծրագիր Հարավային Կովկասում, օգնել Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ապրող 5000-ից ավելի ընտանիքների` կառուցել իրենց անհատական ֆերմերային տնտեսությունները: Ներկայումս Հեյֆեր Հայաստանն իրականացնում է 19 ծրագիր, որոնցից 17-ը` Հայաստանում, 2-ը` Վրաստանում:
Հեյֆեր Ինթերնեյշնլը շահույթ չհետապնդող, հումանիտար կազմակերպություն է, որի նպատակն է վերջ տալ սովին ամբողջ աշխարհում և հոգալ շրջակա միջավայրի մասին: Կազմակերպությունը տրամադրում է գյուղատնտեսական կենդանիներ, տնկիներ, ուսուցում և այլ միջոցներ` օգնելով կարիքավոր ընտանիքներին դառնալու ինքնապավեն: